Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին իր քաղաքական փորձից գիտի, որ ոչ հայկական, ոչ վրացական կողմը երբեք գոհ չեն եղել ԵԽԽՎ-ում երկու երկրների պատվիրակությունների քվեարկությունից:
Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամներն ահազանգում են, որ բանակն ու օրինապահ մարմինները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ երկրի հարավ-արևելքում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում իր գնահատականը տվեց ԵԽԽՎ-ում քննարկված բանաձևերին ու ԵԽԽՎ պատգամավորների քվեարկությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունում է՝ հեղինակազրկված իշխանությանը մաս կազմելուց հետո իրենց վարկանիշն էլ է ընկնելու, բայց այդ զոհողությանն ավանդական կուսակցությունը պատրաստ է, քանի որ այլընտրանքը երկիրը կորցնելն է լինելու:
Փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը, որը պայքարում էր Հայաստանում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ընդունման դեմ, հայտարարում է իր համախոհների հետ ժողովրդավարության ազգային պլատֆորմ ստեղծելու մասին:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...